Հաճախ տրվող հարցեր
Եթե Ձեր առաքման հասցեն Երևանում է, ապա առաքիչը պատվերը կբերի 1 - 6 ժամվա ընթացքում: Մարզերում առաքումն իրականացվում է ՀայՓոստի միջոցով:
Առաքումն այս պահին արժե 900 դրամ, ինչպես Երևանում, այնպես Էլ ՀՀ մարզերում: 50.000 դրամ և ավելի պատվերի դեպքում առաքումը կլինի ԱՆՎՃԱՐ:
Ոչ, UGEARS ապրանքանիշն ինդիվիդուալ մոդելների պատվերներ չի ընդունում: Կարող եք գնել միայն այն մոդելները, որոնք ներկայացված են մեր կայքում:
Ոչ, ինչպես բոլոր այլ կոնստրուկտորները, այնպես էլ մեր մոդելները հավաքում եք ինքներդ:
UGEARS-ի կոնստրուկտորները պատրաստվում են բարձրորակ նրբատախտակից (фанера), և ցանկացած մոդել իր տուփի մեջ պարունակում է մանրամասն իլյուստրատիվ ինստրուկցիա, որտեղ քայլ առ քայլ նկարագրված է հավաքման եղանակը:
Մեր բոլոր մոդելներն ունեն պահեստային դետալներ: Եթե Դուք կոտրել կամ կորցրել եք որևէ դետալ, որի պահեստայինը չկա տուփի մեջ, ապա կարող եք օնլայն տարբերակով ԱՆՎՃԱՐ պատվիրել ցանկացած դետալ հենց գործարանից ՝ օգտվելով ներքևի հղումից: