UGEARS-ի մասին
UGEARS-ը ուկրաինական ստարտափ է, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերությունն արտադրում է եզակի փայտե մեխանիկական 3D կոնստրուկտորներ։
UGEARS-ը մշակել է մեխանիկական փայտե կոնստրուկցիաների հավաքածու, որոնք օգնում են մարդկանց հասկանալ մեխանիկայի սկզբունքները մոդելների ինքնուրույն հավաքման միջոցով: Այս կոնստրուկտորներից յուրաքանչյուրը կրում է իր գաղափարը, իսկ հավաքման համար չի պահանջվում սոսինձ, մարտկոց կամ հատուկ գործիքներ: Բնական է և պատրաստված բարձրորակ, էկոլոգիապես մաքուր նրբատախտակից։
Այսօր UGEARS-ում աշխատում են ավելի քան 250 բարձրակարգ մասնագետներ։ Ինժեներները, դիզայներները և վարպետները ստեղծում են փայտե կոնստրուկտորներ ՝ ներդնելով իրենց ողջ ստեղծագործական միտքն ու սերը։ Ամեն տարի տեսականին լրացվում է նորանոր մոդելներով, որոնք տարբերվում են միմյանցից թե՛ դիզայնով, և թե՛ ֆունկցիաներով:
UGEARS առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր բոլոր կոնստրուկտորների հատկապես որակի վրա ՝ բացառելով որևէ արտադրական թերություն կամ դետալների պակաս։