Ինչպես գնել
1. Ընտրել մոդելը, որը ցանկանում եք գնել:
2. Նշել քանակը և սեղմել ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ կոճակը:
3. Բացվող պատուհանում ընտրել ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՊԱՏՎԵՐԸ կոճակը կամ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԳՆՈՒՄՆԵՐԸ,եթե ցանկանում եք մի քանի մոդել գնել:
4. ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՊԱՏՎԵՐԸ կոճակը սեղմելուց հետո Դուք կտեսնեք Ձեր զամբյուղի պարունակությունը, ինչպես նաև ընդհանուր պատվերի և առաքման արժեքը:
5. Եթե ամեն ինչ ճիշտ է նշված, կրկին սեղմեք ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՊԱՏՎԵՐԸ կոճակը:
6. Այժմ նոր էջում հարկավոր է լրացնել առաքման համար անհրաժեշտ սվյալները և սեղմել ՇԱՐՈՒՆԱԿԵԼ կոճակը:
-
Պատվիրատուի անունը
-
Առաքման Հասցեն
-
Առաքման եղանակը
-
Վճարման եղանակը
Խնդրում ենք ստուգել Ձեր հասցեն և հեռախոսահամարը և, եթե ամեն ինչ ճիշտ է լրացված, սեղմեք ՊԱՏՎԻՐԵԼ կոճակը:
Մեր օպերատորն ավտոմատ կերպով կտեղեկանա Ձեր պատվերի մասին և կզանգահարի Ձեր կողմից նշված հեռախոսահամարով ՝ համաձայնեցնելու Ձեր պատվերի առաքման ժամանակը:
Հաճախ տրվող հարցեր:
1. Որքա՞ն ժամանակում կստանամ իմ պատվերը:
Եթե Ձեր առաքման հասցեն Երևանում է, ապա առաքիչը պատվերը կբերի 1 - 6 ժամվա ընթացքում:
Մարզերում առաքումն իրականացվում է ՀայՓոստի միջոցով: Առաքման ժամանակը խնդրում ենք ճշտել ՝ զանգահարելով 094 221002
2. Ի՞նչ արժե առաքումը:
Առաքումն այս պահին արժե 900 դրամ, ինչպես Երևանում, այնպես Էլ ՀՀ մարզերում: 50.000 դրամ և ավելի պատվերի դեպքում առաքումը կլինի ԱՆՎՃԱՐ:
3. Ինդիվիդուալ պատվերներ ընդունու՞մ եք:
Ոչ, UGEARS ապրանքանիշն ինդիվիդուալ մոդելների պատվերներ չի ընդունում: Կարող եք գնել միայն այն մոդելները, որոնք ներկայացված են մեր կայքում:
4. Կարո՞ղ ենք գնել այս կոնստրուկտորներն արդեն հավաքած վիճակում:
Ոչ, ինչպես բոլոր այլ կոնստրուկտորները, այնպես էլ մեր մոդելները հավաքում եք ինքներդ:
5. Ինչպե՞ս են հավաքվում UGEARS-ի մոդելները:
UGEARS-ի կոնստրուկտորները պատրաստվում են բարձրորակ նրբատախտակից (фанера), և ցանկացած մոդել իր տուփի մեջ պարունակում է մանրամասն իլյուստրատիվ ինստրուկցիա, որտեղ նկարագրված է քայլ առ քայլ հավաքման եղանակը:
6. Ի՞նչ անել, եթե հավաքելու ընթացքում կոտրել ենք դետալներից մեկը կամ մի քանիսը:
Մեր բոլոր մոդելները ունեն պահեստային դետալներ: Եթե Դուք կոտրել կամ կորցրել եք որևէ դետալ, որի պահեսատայինը չկա տուփի մեջ, ապա կարող եք օնլայն տարբերակով ԱՆՎՃԱՐ պատվիրել ցանկացած դետալ հենց գործարանից ՝ օգտվելով հետևյալ հղումից:
Ձեր պահեստամասն անվճար կառաքվի Ձեր կողմից նշված հասցեով անմիջապես արտադրողից: